Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանին այսօր` հուլիսի 19-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (պաշտոնական դիրքի չարաշահում) եւ 38-314-րդ հոդվածների 1-ին մասերով (պաշտոնական կեղծիք), 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնական անփութություն, որն առաջացրել է մահ) եւ նրա նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց է  կիրառվել:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի հատուկ քննչական ծառայությունից, քրեական գործը քննվում է ՀՔԾ-ում: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ըստ Արտաշատում շրջանառվող լուրերի, այս գործի հետեւում, հնարավոր է, կանգնած է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը,  ում եւ Վ. Հովակիմյանի հարաբերությունները լարված են: