Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը շագանակագեղձի վիրահատության է ենթարկվել: Վիրահատությունը կայացել է գերմանական Համբուրգ քաղաքի հիվանդանոցում:
71-ամյա Նազարբաեւի առողջական խնդիրների մասին գրել է Bild պարբերականը` վկայակոչելով իր աղբյուրները: Հիվանդանոցում այս տեղեկությունը հրաժարվել են մեկնաբանել, հաղորդում է izvestia.ru-ն:
Ղազախստանի նախագահի վիրահատությունը նորմալ է անցել: Ներկայումս նա վերականգնվում է Համբուրգի լյուքս դասի հյուրանոցներից մեկում:
Reuters-ի տվյալներով, Նազարբաեւը հայրենիք կվերադառնա այսօր` հուլիսի 20-ին: Համբուրգում նա իր բուժումն սկսել էր հուլիսի 10-ին, իսկ վիրահատությունը տեղի է ունեցել հուլիսի 14-ին:




























