Քառասունութ հազար սպառողներ զրկվել են էլեկտրամատակարարումից՝ սառցե անձրեւների պատճառով, որոնք տեղացել են Նոր Շոտլանդիայի ատլանտյան մարզում։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է CTV հեռուստաալիքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Արդյունքում մարզում վնասվել են էլեկտրահաղորդման բազմաթիվ գծեր։ Տեղական էլեկտրացանցային ընկերությունը հայտնել է, որ վթարային բրիգադներն արդեն վերացնում են մոլեգնող տարերքի հետեւանքները։
Տուժածների մասին տեղեկություններ չկան։





























