Չինաստանի եւ Ռուսաստանի համատեղ հայտարարությունը կարող է հզոր դաշինքի հիմք դառնալ երկու երկրների համար, որոնք, «դեմ են ժողովրդավարությանը»։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Չինաստանի եւ Ռուսաստանի համատեղ հայտարարությունը, որը քիչ նկատելի է եղել [Արեւմուտքի կողմից] Ուկրաինայի իրավիճակի պատճառով, կարող է հիմք դառնալ երկու ավտորիտար ռեժիմների հզոր դաշինքի համար», - կարծում է նա։ «Այժմ, ի տարբերություն «սառը պատերազմի», առճակատումը ոչ թե ժողովրդավարության եւ կոմունիզմի միջեւ է, այլ ժողովրդավարության եւ ավտորիտար ռեժիմների միջեւ, ինչպիսիք են Ռուսաստանը եւ Չինաստանը»: