ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու վիճակը կայուն է գնահատվում, հայտնում է ՌԴ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին։
«Նրա վիճակը կայուն է։ Վլադիմիր Ժիրինովսկին անհրաժեշտ բուժօգնություն է ստանում»,- հայտնել են գերատեսչությունից։
Նախարարությունը հավելել է, որ քաղաքական գործիչը փետրվարի 2-ից գտնվում է Մոսկվայի կենտրոնական կլինիկական հիվանդանոցում, նրան ցուցաբերվում է անհրաժեշտ ողջ օգնությունը։ Նաեւ նշվել է, որ նա COVID-19-ի «օմիկրոն» շտամով է վարակված:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Ժիրինովսկու վիճակը ծայրահեղ ծանր է, եւ ստիպված են եղել նրան թոքերի արհեստական օդափոխության սարքին միացնել։





























