Մոսկվայում կյանքի 91-րդ տարում վախճանվել է կոմպոզիտոր Կարեն Խաչատուրյանը։ Նրան հռչակ են բերել մի քանի ֆիլմերի եւ մուլտֆիլմերի համար գրած երաժշտությունները։ Խաչատուրյանի գլխավոր ստեղծագործություններից մեկը համարվում է «Չիպոլինո» բալետը։ Կոմպոզիտորը նաեւ հիմներ է գրել աֆրիկայն երկու պետությունների՝ Զանզիբարի եւ Սոմալիի համար։

Կարեն Խաչատուրյանը ծնվել է 1920 թվականի սեպտեմբերի 19-ին՝ թատրոնի ռեժիսոր, հայտնի կոմպոզիտոր Արամ Խաչատուրյանի հարազատ եղբայր Սուրեն Խաչատուրյանի ընտանիքում։ 1949 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան եւ մեկ տարի անց կինոյում սկսել իր աշխատանքը՝ որպես կոմպոզիտոր։

Կոմպոզիտորին կթաղեն Մոսկվայում։