Բրիտանացին շտապել է փրկել լողափին անշարժ պառկած կնոջը, սակայն ցնցվել է՝ հայտնաբերելով, որ իրականում դա անգլուխ սեքս տիկնիկ է։

67-ամյա Քրիս Ֆորդը ջրասույզ ծառաբներ  էր փնտրում Պորտլենդում, երբ նա դեմ առավ դեմքի վրա ընկած մեկի մարմնին, հաղորդում է SWNS-ը։

«Դա մարդկային ֆիգուր էր, բայց չափազանց կոկիկ ու գեղեցիկ, եւ այն գլուխ չուներ», - պարբերականին պատմել է թոշակառու լուսանկարիչը: «Այն անատոմիկորեն շատ համաչափ էր։ Այնպես որ, երբ ես հասա նրան, ես հասկացա, որ դա սեքս տիկնիկ է», - ասել է նա։

«Ես միշտ ջրասույզ ծառաբներ եմ հավաքում փոթորիկներից հետո, այնպես որ ես սպասում էի մի օր մարդու մարմին տեսնել, բայց ոչ դա: Դա անշուշտ իմ օրը վառ գույներով ներկեց։ Դա ուղղակի անակնկալի բերեց ինձ, բայց մենք կարող ենք միայն կռահել, թե որտեղից է այն հայտնվել։ Հնարավոր է, որ մի ձկնորսի կին այն գտել է պահարանում եւ ջուրը նետել», - ասել է նա։