Ազգությամբ հայ ռուսաստանցի ֆուտբոլիստներին արտաքսել են Ադրբեջանից:
Ինչպես հաղորդում է SalamNews-ը, ֆուտբոլիստներ գտնելու նպատակով ադրբեջանական «Քյափյազ» ֆուտբոլային ակումբի մարզիչ Մեհման Ալլահվերդիեւը որոշ ժամանակ առաջ ուղեւորվել է ռուսական Արմավիր քաղաք:
Ուղեւորությունը հաջող է եղել, եւ արմավիրյան «Տորպեդո»-ի երկու մարզիկ ժամանել են Գյանջա: Սակայն Ալլահվերդիեւը չգիտեր նրանց հայկական ծագման մասին: Ֆուտբոլիստների ժամանումը Գյանջայի օդանավակայանում մեծ իրարանցում է առաջացրել:
Հաղորդագրությունում նշվում է, որ Պետական սահմանապահ ծառայության աշխատակիցները հենց օդանավակայանից արտաքսել են ռուսական անձնագրերով, սակայն ազգությամբ հայ ֆուտբոլիստներին:




























