Ոստիկանության Վանաձորի բաժնում ահազանգ է ստացվել, որ հուլիսի 22-ին քաղաքի տեսասկավառակների տաղավարներից մեկում վաճառվում են պոռնկագրական հոլովակներ պարունակող տեսասկավառակներ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 20.00-ին, պարզվել է, որ 47-ամյա Աստղիկ Շ.-ն Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 45 շենքի մոտ գտնվող, իրեն պատկանող տեսասկավառակների վարձույթի տաղավարից հուլիսի 12-ին եւ 22-ին ՌԴ քաղաքացի, 41-ամյա Նաիրա Ռ.-ին վաճառել է պոռնկագրական հոլովակներ պարունակող տեսասկավառակներ:
Սկավառակներն առգրավվել եւ ուղարկվել են փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:




























