Տուլայում ֆուտբոլային խաղի ժամանակ թիմերից մեկի խաղացողը մահացել է: Այս մասին այսօր` օգոստոսի 6-ին «Ինտերֆաքսին» հաղորդել են ՆԳ մարզային վարչությունից:

Ողբերգությունը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին` վետերանների մարզային մրցաշարի ժամանակ:

Տուլայի «Հիդրոսպեցստրոյ» թիմի 46-ամյա խաղացողը գոլ է խփել, ապա մի քանի րոպե անց իրեն վատ զգացել ու վայր ընկել: Մահը վրա է հասել վայրկենապես, բժիշկները չեն հասցրել նրան օգնություն ցուցաբերել:

Հավանական է, որ մահվան պատճառը սրտի նոպան է եղել: