Թուրքիան գիտակցում է «ծանր գինը», որն իր հետ կբերի Հունաստանի հետ ցանկացած ռազմական բախում։ Այս մասին հայտարարել է Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանայիոտոպուլոսը, գրում է Kathimerini-ն։

Նրա խոսքով՝ Թուրքիայի նախագահի պահվածքը ծառայել է Հունաստանի կողմից ներկայացված փաստարկների ամրապնդմանը եւ նրան միջազգային հանրությանը մերկացնելուն։

Նրա խոսքով՝ Էրդողանը մշտապես սադրում է լարվածությունը, երբ զգում է սպառնալիք կամ բախվում է երկրի ներսում խնդիրների։