«էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակը»՝ ԷԿԵՆԳ-ը Հայաստանում էլեկտրոնային ստորագրություն սկսել է տրամադրել 2009 հունիսից. ներկայումս էլ. սորագրություն ունիեն ավելի քան 6000 օգտագործողներ: Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց ԷԿԵՆԳ-ի սպասարկման բաժնի ղեկավար Արմինե Աբելյանը։ Նրա խոսքով՝ էլեկտրոնային ստորագրության աճի տեմպերը պայմանավորված են հարկային էլեկտրոնային համակարգերում էլ. ստորագրության կիրառման հանգամանքով:
«Ներկայումս հարկային դաշտում գործում են երկու էլեկտրոնային ծառայություններ՝ էլեկտրոնային հաշվետվություններ եւ Էլեկտրոնային հարկային հաշիվների համակարգ, որի միջոցով հաճախորդները ներկայացնում են իրենց հարկային հաշվետվությունները եւ հաշիվները հարկային մարմիններին: Տվյալ համակարգերում աշխատելու համար անհրաժեշտ է ձեռք բերել էլ.ստորագրություն»,- ասաց Ա. Աբելյանը։
Նրա խոսքով՝ Էլեկտրոնային ստորագրությունների ձեռքբերման աճը պայմանավորված է ընկերությունների ֆինանսական շրջանառության սանդղակով, համաձայն որի 2011թ-ի հուլիսից սկսել էր գործել 100 մլն. շրջանառության սանդղակը կամ կատեգորիան։
«Առաջիկայում սպասվում է նոր աճ, քանի որ 2012 հունվարից 58 մլն. շրջանառություն ունեցող ընկերությունները եւս կանցնեն հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով հանձնման տարբերակին»,-ասաց Ա. Աբելյանը։
Նա նշեց նաեւ, որ էլ. ստորագրությունը կիրառվում է նաեւ ներքին փաստաթղթաշրջանառության համակարգերում, որոնք գործում են տարբեր պետական կառույցներում՝ նախարարություններ, գանձապետարան, ՀՀ կառավարություն եւ այլն:



























