SpaceX եւ Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկի դեմ 258 միլիարդ դոլարի հայց են ներկայացրել «կրիպտոբուրգին» մասնակցելու համար։
«Ամբաստանյալներ Իլոն Մասկը, SpaceX-ը եւ Tesla-ն ներգրավված են կրիպտոբուրգում (Պոնցի սխեմա) Dogecoin կրիպտոարժույթի միջոցով»,-ասվում է դատական փաստաթղթի տեքստում։
Հայցում նշվում է, որ այն պահից, երբ Մասկը սկսել է զարգացնել եւ առաջ մղել այդ կրիպտոարժույթը 2019 թվականին, հայցվոր Քիթ Ջոնսոնը եւ այլ անձինք կորցրել են մոտավորապես 86 միլիարդ դոլար։
Ավելի վաղ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը հայտարարել է, որ կրիպտոարժույթների եւ NFT-ների ժողովրդականությունը պայմանավորված է «մեծ հիմար տեսությամբ», որի էությունը գերագնահատված ակտիվ գնելն ու այն հավասարաչափ վերավաճառելն է։




























