Իտալական Eni ընկերությունը, Ռուսաստանի կողմից գազամատակարարումը դադարեցնելուց մի քանի օր անց, միացել է Qatar Energy ընկերության 28,75 միլիարդ դոլար արժողությամբ նոր նախագծին, հայտնում է AFP ընկերությունը:
Իտալական ընկերությանն է պատկանում նոր North Field East նախագծի 3 տոկոսից մի փաքր ավել մասնաբաժինը: Իսկ բաժնետոմսերի 6,25 տոկոսը, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Քաթարը, պատկանում է ֆրանսիական TotalEnergies ընկերությանը: Այլ բաժնետերերի մասին տեղեկատվությունը կհրապարակվի այս շաբաթ:
Qatar Energy ընկերությունը պատրաստվում է շահագործել Հյուսիսային հանքավայրը, որը տարածվում է Պարսից Ծոցի ջրերի տակով մինչեւ Իրանի Իսլամական Հանրապետության տարածք եւ պարունակում է աշխարհում հայտնի գազի պաշարների մոտ 10 տոկոսը:





























