ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը հայտարարել է, որ հասկանում է անվտանգության հետ կապված Ռուսաստանի օրինական մտահոգությունները։  

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը նաեւ վստահություն է հայտնել, որ այս շաբաթ քննարկումներ կանցկացվեն G7-ի, ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի հանդիպումների շրջանակում՝ «փորձելու անել հնարավոր ամեն ինչ՝ խրախուսելու նրան (Վլադիմիր Պուտինին-խմբ.) կատարել ճիշտ ընտրություն»։