Ռուսաստանի Աստրախան քաղաքում ավարտվել է ձյուդոի «борьбе на поясах» մարզաձեւի երիտասարդների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում էին աշխարհի 20 երկրների մարզիկներ:

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը NEWS.am-ին հայտնեց, որ Հայաստանի միակ ներկայացուցիչ, չարենցավանցի Սուրեն Գառնիկյանը անցկացրեց 4 գոտեմարտ, որից հաղթելով երեքը գրավեց 3-րդ մրցանակային տեղը: