Ջոնսոնի հրաժարականի լուրը հուսահատություն է առաջացրել Կիեւում, գրում է CNN-ը։ 

«Ջոնսոնը եղել է Ուկրաինայի ամենամեծ աջակիցներից մեկը, եւ նրա հեռանալը մտավախություն է առաջացրել, որ Մեծ Բրիտանիայի աջակցությունը երկրին, որն այս տարի կազմում է 3,8 միլիարդ ֆունտ (4,6 միլիարդ դոլար), կարող է սկսել նվազել:

Քանի որ ամբողջ արեւմտյան աշխարհը կանգնած է Ուկրաինայի թիկունքում, նա կողմնակիցների պակաս չունի։ Բայց Ջոնսոնը Կիեւում դիտվում էր որպես հատուկ դաշնակից»,-նշում է հեռուստաալիքը։

Ապրիլի սկզբին նա դարձավ առաջին օտարերկրյա առաջնորդներից մեկը, որը մեկնեց Կիեւ։

Ջոնսոնը մտերիմ հարաբերություններ է հաստատել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որն ասել է, որ տխուր է տեսնել Ջոնսոնի հեռանալը: