Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան հայտարարել է, որ համաձայն է հրաժարական տալ մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ զայրացած ցուցարարների ամբոխը նրան դուրս է մղել իր նստավայրից, գրում է AFP-ը։
«Խաղաղ անցում ապահովելու համար նախագահը հայտարարել է, որ հուլիսի 13-ին կհեռանա պաշտոնից»,-ասել է խորհրդարանի խոսնակ Մահինդա Աբեյվարդանան։
Հարյուր հազարավոր մարդիկ հավաքվել են մայրաքաղաք Կոլոմբոյում՝ պահանջելու կառավարությունից պատասխանատվություն ստանձնել երկրի ֆինանսների սխալ կառավարման, ինչպես նաեւ սննդի եւ վառելիքի սարսափելի պակասի համար։





























