Համահայկական խաղերի հանդիպումների ժամանակ արձանագրվող սպորտային բախումները երբեմն հանգեցնում են «ազգամիջյան» վիճաբանությունների: Թուրքահայերը խաղահրապարակում անվանվում են թուրք, պարսկահայերը` պարսիկ:
Սակայն օգոստոսի 14-ին տեղի է ունեցել արտառոց մի դեպք. Իրանի Շահին Շահր քաղաքի ֆուտբոլի թիմը հրաժարվել է խաղադաշտ դուրս գալ եւ խաղալ վիճակահանության արդյունքում իր հետ նույն խմբում հայտնված Երուսաղեմի թիմի հետ:
Սրա պատճառը իրանա-իսրայելական թշնամական հարաբերություններն են: Զավեշտն այն է, որ Համահայկական խաղերի կարգախոսն է` միասնություն սպորտով:




























