Գերմանիայում գործարար ակտիվության անկումն օգոստոսին սրվել է, քանի որ ընկերությունները պահանջարկի անկման են բախվել՝ բարձր գնաճի, բարձր տոկոսադրույքների եւ տնտեսական անորոշության պատճառով, հաղորդում է Reuters-ը:
S&P Global-ի գործարար ակտիվության կոմպոզիտային ինդեքսը (PMI), որը հետեւում է ինչպես արտադրական, այնպես էլ ծառայությունների ոլորտներին, որոնք միասին կազմում են Եվրոպայի խոշորագույն տնտեսության ավելի քան երկու երրորդը, օգոստոսին ընկել է մինչեւ 47.6՝ հուլիսի 48.1 ցուցանիշից։
Օգոստոսն արդեն երկրորդ ամիսն է, երբ ցուցանիշը 50-ից ցածր է, որն առանձնացնում է աճը կրճատումից, ինչպես նաեւ՝ դրա ամենացածր ցուցանիշից:
Արդյունաբերության ինդեքսն առանձին օգոստոսին բարձրացել է մինչեւ 49.8՝ նախորդ ամսվա 49.3-ից՝ գերազանցելով վերլուծաբանների կանխատեսումները՝ 48.2, մինչդեռ ծառայությունների ինդեքսը մեկ ամիս առաջ ընկել էր 49.7-ից մինչեւ 48.2՝ հետ մնալով օգոստոսի 49.0-ի ակնկալիքներից։
«PMI-ի տվյալները երրորդ եռամսյակի կեսերին Գերմանիայի տնտեսության տխուր պատկեր են ներկայացնում՝ ցույց տալով մասնավոր հատվածում գործարար ակտիվության խորացող անկումը»,- ասել է S&P Global Market Intelligence-ի՝ տնտեսության մասով փոխտնօրեն Փոլ Սմիթը:
Որպես դրական պահ՝ Սմիթն ասել է, որ տվյալները վկայում են մատակարարման մեջ նեղ հատվածների եւ արտադրական ծախսերի գնաճի հետագա վերացման մասին։ «Սակայն, քանի որ էներգետիկ ճգնաժամի վտնագը դեռ մեծ է, հեռանկարը շարունակում է անորոշ մնալ»,- հավելել է նա։





























