Օգոստոսի լույս 21-ի գիշերը Սիցիլիա կղզու մոտ խորտակվել է My Saga 39 մետրանոց զբոսանավը, հայտնում են մի շարք լրատվամիջոցներ, մասնավորապես՝ Daily Mail-ը։ Ըստ իտալական La Gazzetta Del Mezzogiorno պորտալի, դրա սեփականատերը ռուսաստանցի գործարար, «Կուզբասռազրեզուգոլ» հոլդինգի համասեփականատեր, «Կրուտրեյդ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գենադի Այվազյանն է։

Ինչպես նշում է Daily Mail-ը, օգոստոսի 21-ի գիշերը զբոսանավը խորտակվել է Միլացո քաղաքի մոտ։ Նավի մեջ սկսել է ջուր լցվել, եւ նավապետը աղետի ազդանշան է տվել: Ավելի ուշ եկել են առափնյա պահպանության ծառայության աշխատակիցները, սակայն չեն կարողացալ փրկել զբոսանավը։ Չորս ուղեւոր եւ անձնակազմի մեկ անդամ տարհանվել են, իսկ անձնակազմի մնացած չորս անդամները մնացել են նավի վրա՝ որպեսզի վերացնեն ջրի ներհոսքը: Հաջորդ օրը զբոսանավը սկսել է սուզվել, իսկ անձնակազմին տեղափոխել են ափ։

Ըստ Superyacht Times-ի՝ My Saga–ն 2007 թվականին կառուցվել է Մոնակոյում՝ Monaco Yachting & Technologies ընկերության կողմից։ Ամսագրի կայքում զբոսանավի կարգավիճակը նշված է «ամբողջովին խորտակված», գրում է «Կոմերսանտը»։