Կարևորելով մանուկների որակյալ կրթությունն ու դաստիարակությունը` Դավթաշեն, 4-րդ թաղ., Փիրումյաններ 5/1 հասցեում պաշտոնապես իր դռները բացեց «Մանկության Ակադեմիա» մանկակրթարանը։ Միջազգային բարձր չափորոշիչներին համապատասխան կառուցված շենքում ստեղծված են բոլոր պայմանները երեխաների ապահով, համակողմանի և ներդաշնակ զարգացման համար։ Ընդունելությունը նախատեսված է 1-ից 6 տարեկան երեխաների համար, իսկ նրանց հետ աշխատող բոլոր մասնագետները որակավորված են և փորձառու (ֆոտոռեպորտաժ)։

Հայաստանում նման բարձր որակի մանկակրթարան ունենալու գաղափարը Խաչիկ Բաղդասարյան և Նարե Ներկարարյան զույգինն է. նրանք դեռևս 2019 թվականի հունիսին են հիմնել «Մանկության Ակադեմիան», որտեղ ամեն ինչ արվում է երեխաների բարձր տրամադրությունը և երջանիկ մանկությունն ապահովելու համար: Համավարակով պայմանավորված` հաստատությունը դադարեցրել էր գործունեությունը 2020-ի մարտին, և այդ դադարի շրջանը լի է եղել նոր մտքերով ու կառուցողական փոփոխություններով։ Հիմնադիրները հոգ են տարել, որ կրթական համալիր ծրագրերին զուգահեռ ներդրվի նաև միջազգային հաջողված փորձն ու այլընտրանքային գաղափարները։

Խոսելով մանկակրթարանի վերաբացման մասին` Նարե Ներկարարյանը նշեց, որ իրենց նպատակն է ինքնուրույն, առողջ, մտածող, բարեկիրթ, հայրենասեր քաղաքացիներ դաստիարակելը։ «Մանկության Ակադեմիան» իրականացնում է արդի պահանջներին համապատասխան կրթություն՝ ձևավորելով բանիմաց և հոգատար երեխաներ: Մեզ մոտ բոլոր մասնագետներն ունեն բարձր որակավորում, բացի այդ նրանք ժամանակ առ ժամանակ անցնում են վերապատրաստումներ։ Ելնելով երեխաների տարիքային և անհատական առանձնահատկություններից կրթադաստիարակչական աշխատանքներն իրականացվում են ինչպես ավանդական այնպես էլ ինտերակտիվ մեթոդներով»:

Գեղեցիկ և գունեղ միջավայրի հետ մեկտեղ մանկակրթարանի տարածքում կա նաև զբոսանքի համար նախատեսված բակ, բատուտ, լողավազան,  ինչպես նաև առկա է մանկական մարզասարքերով հագեցած սրահ, նկարչության, երգի ու պարի առանձին դասասենյակներ։ Անչափ կարևորվում է երեխաների հայեցի դաստիարակությունը:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում երեխաների առողջ ապրելակերպին. հատուկ սննդակարգ է մշակված նուտրիցիոլոգի կողմից տարբեր տարիքային խմբերի երեխաների համար։ Առկա է աղի սենյակ, որտեղ իրականացվում է հալոթերապիա, որը համարվում է անվտանգ բուժական մեթոդ:

«Մանկության Ակադեմիա»-ի հիմնադիրների համար շատ կարևոր է սոցիալական բաղադրիչը. Համագործակցելով ՀՀ պետական, և համապատասխան միջազգային կառույցների հետ` կրթադաստիարակչական գործընթացին մասնակցելու հնարավորություն կընձեռվի 44-օրյա պատերազմից և «Սուրմալու»-ի դեպքից տուժած ընտանիքների 10 երեխայի։

Եվ այս ամենի հետ մեկտեղ մանկակրթարանը երեխաների համար կազմակերպում է երկկողմանի անվճար փոխադրում: