Ճապոնիայի 87-ամյա պատվավոր կայսրուհի, Ճապոնիայի ներկայիս կայսր Նարուհիտոյի մայր Միտիկոն խորանիստ երակների թրոմբոզ ունի։ Այս մասին տեղեկացրել է Kyodo գործակալությունը՝ հղում կատարելով կայսերական պալատի վարչությանը։
Բժիշկների կարծիքով՝ հայտնաբերված թրոմբոզը Միտիկոյի կյանքի համար այնքան էլ մեծ վտանգ չի ներկայացնում եւ լրացուցիչ դեղամիջոցների նշանակում չի պահանջում, նշվել է հաղորդագրությունում։
Գործակալության տեղեկացմամբ՝ կայսերական ընտանիքի ներկայացուցչուհին նաեւ աջ ոտքի սրնքի թրոմբ ունի։ Հիմա Միտիկոն որեւէ բուժում չի ստանում, բայց բժիշկները պատրաստվում են շարունակել ուշադիր հետեւել նրա առողջական վիճակին։




























