Հնդկաստանի ոստիկանությունը Բիհար նահանգի Չամպարան քաղաքում գնդակահարել է առնվազն ինը մարդ սպանած վագրին։
Մոտ 200 ոստիկաններ են որոնել գիշատչին, որին մարդիկ «Չամպարանի մարդակեր» են անվանել։ Արու վագրը ահաբեկել է վագրերի «Վալմիկի» արգելոցի շրջակայքում գտնվող համայնքները: Տարածաշրջանի վայրի բնության գլխավոր պաշտպան Կումար Գուպտան Times of India-ին ասել է, որ վագրը «մարդու կյանքի համար վտանգավոր» է ճանաչվել:
Հնդկաստանում ապրում է աշխարհի վայրի վագրերի ավելի քան 70 տոկոսը:





























