Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բեռնատարը Հայաստանից դեղորայք և այլ պարագաներ է տեղափոխել Արցախի բուժհաստատությունների համար։ Այս մասին  NEWS.am-ին  հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Բեռը չի պատկանում ԿԽՄԿ-ին, այն կառավարությունն է տրամադրել, մենք միայն ապահովել ենք անվտանգ փոխադրումը»,– ասաց  նա։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխել ևս 5 հիվանդ:

Նշենք, որ Արցախը 35 օր լիակատար շրջափակման մեջ է, այնտեղ հումանիտար ճգնաժամ է: