Անշարժ գույքի շուկայի մասնագետները խորհուրդ են տալիս նախապես որոշել գործողությունների հերթականություն և խստորեն հետևել դրան, որպեսզի Երևանում բնակարան գնելու գործընթացը հնարավորինս հարթ ընթանա և շատ ժամանակ և ջանք չպահանջի։ Այսպիսով, banali.am անշարժ գույքի հարթակի մասնագետներն առանձնացնում են հետևյալ հաջորդական քայլերը.
Քայլ 1․ Տարաժամկետ, միանգամյա կամ հիփոթեքային տարբերակով վճարում
Գնորդը պետք է որոշի, թե որքան է պատրաստ վճարել բնակարանի համար և ինչ ձևով` միանգամի՞ց, մաս–մա՞ս, թե՞ հիփոթեքային վարկ վերցնի: Եթե ընտրված է հիփոթեքային վարկավորման տարբերակը, ապա առաջին բանը, որ նա պետք է անի՝ գնալ բանկ ու պարզել, թե որքան գումար է բանկը համաձայնում իրեն տալ, և որքան է լինելու ամսական մարման չափը, հետո նոր միայն սկսել տուն փնտրելու գործընթացը։ Միաժամանակ չպետք է մոռանալ, որ հիփոթեքային վարկի չափը որոշվելու է ոչ թե բնակարանի շուկայական, այլ լիկվիդացիոն գնով։
Քայլ 2․ Առաջնայի՞ն, թե երկրորդային շուկա
Պետք է նաև որոշել՝ բնակարանը ցանկանում եք ձեռք բերել երկրորդայի՞ն, թե առաջնային շուկայից՝ անմիջապես կառուցապատողից: Պետք է հաշվի առնել, որ առաջնային շուկայից ձեռք բերելու դեպքում դեռ կա հնարավորություն օգտվելու եկամտահարկի վերադարձի հնարավորությունից, սակայն այս պարագայում բնակարաններն ավելի թանկ են։ Մյուս կողմից, եթե գնորդն ունի որոշակի կուտակած գումար և եթե չի շտապում, ապա միգուցե իմաստ ունի ձեռք բերել բնակարան վաճառքի հնարավոր ամենավաղ փուլում: Չմոռանանք, որ հատկապես այս պարագայում, պետք է պարզել, թե որքանով է վստահելի կառուցապատող ընկերությունը շուկայում, ինչպես նաև պարզել ոչ միայն բուն բնակարանի արժեքը, այլև թե որքան կարժենա այս բնակարանի սպասարկումը: Այս մասին առավել մանրամասն կարող եք կարդալ մեր «Ինչպե՞ս ընտրել կառուցապատող Երևանի նորակառույց շենքերում բնակարան գնելու համար» հոդվածում։
Քայլ 3․ Փնտրել ինքնուրո՞ւյն, թե գործակալ վարձել
Այժմ գնորդը կարող է սկսել բնակարան փնտրել։ Այստեղ պետք է հասկանալ՝ փնտրել ինքնուրո՞ւյն, թե դիմել պրոֆեսիոնալներին: Իհարկե, ամենաարդյունավետ միջոցը անշարժ գույքի պրոֆեսիոնալ գործակալ վարձելն է, որը կխնայի գնորդի ժամանակն ու նյարդերը:
Անշարժ գույքի գործակալություն ընտրելու համար գնորդը կարող է հարցնել այն մարդկանց կարծիքը, որոնք վերջերս են իրականացրել անշարժ գույքի գործարքներ, կամ որոնել համացանցում՝ ուշադրություն դարձնելով ընկերության ակտիվությանը, տարբեր հարթակներում տեղեկության ներկայացման ձևին և այլն: Թե ինչպես ընտրել անշարժ գույքի վստահելի գործակալություն, կարդացեք մեր «Ինչպե՞ս ընտրել անշարժ գույքի գործակալություն բնակարանների առքուվաճառքի համար» նյութում:
Անկախ նրանից՝ գնորդը կորոշի օգտվել ռիելթորի ծառայություններից, թե ոչ, հաջորդ քայլերը հետևյալն են.
Քայլ 4․ Բնակարանի որոնում
Որոնել բնակարան. եթե որոնումով զբաղվում է պրոֆեսիոնալ գործակալը, ապա հարցման միջոցով նա կպարզի հաճախորդի նախասիրություններն ու հնարավորությունները, և այդ տվյալների հիման վրա կառաջարկի դիտել բնակարանները։ Եթե գնորդը որոշել է ինքնուրույն փնտրել բնակարան, ապա դա կարելի է անել մասնագիտացված կայքերում, որտեղ տեղադրվում են բնակարանների վաճառքի հայտարարություններ: Օրինակ՝ banali.am կայքն ունի որոնման շատ հարմար ֆիլտրեր՝ ըստ գնի, սենյակների քանակի, գտնվելու վայրի, անմիջապես կառուցապատողից և նույնիսկ հիփոթեքային վարկի ամսական վճարումների չափով։
Ֆիլտրերը ըստ գտնվելու վայրի կամ գնի սահմանելիս պետք է հաշվի առնել, որ Երևանի տարբեր համայնքներում բնակարանի մեկ քառակուսի մետրի արժեքը տատանվում է։ Ամենաթանկ համայնքը Կենտրոնն է: Նոր Նորք, Ավան, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Աջափնյակ և Դավթաշեն համայնքներում բնակելի տարածքն ավելի թանկ է, քան Շենգավիթ, Մալաթիա և Էրեբունի համայնքներում, թեև այդ համայնքները միշտ չէ, որ տարբերվում են ենթակառուցվածքների զարգացմամբ կամ երկրորդային շենքերի վիճակով։
Անշարժ գույքի մեջ կա նաև «առաջին գծի» շենքեր հասկացությունը, և դրանցում բնակարանները սովորաբար ավելի թանկ են, քան հետևի շարքերում գտնվող շենքերում։ Բնակարանների գները տատանվում են նաեւ կախված հարկերից։ Հատկապես նորակառույցներում վերին հարկերի բնակարաններն ավելի թանկ են։ Այս մասին ավելի մանրամասն կարդացեք մեր «Ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնել Երեւանում բնակարան գնելիս» նյութում:
Քայլ 5․ Բնակարանի զննում
Եթե գնորդը բնակարան է փնտրում երկրորդային շուկայում, ապա, գտնելով հարմար տարբերակներ, պետք է զանգահարի, բանակցի սեփականատերերի հետ և անցնի բնակարանների զննմանը։ Ի դեպ, banali.am կայքում բնակարաններ կարող եք դիտել նաև վիրտուալ շրջայցի միջոցով, 3D / «VR room tour», ինչը բնակարանը ներկայացնելու ամբողջովին նոր մշակույթ է:
Քայլ 6․ Գույքի ստուգում
Գործարք կատարելուց առաջ գնորդը պետք է ստուգի գույքի կարգավիճակը՝ արդյո՞ք շենքը վթարային վիճակում է, արդյո՞ք բնակարանը գրավի տակ է, կա՞ն այլ սեփականատերեր, որոնք կարող են հետագայում իրավունքներ պահանջել և այլն: Այս ամենին նա կարող է տեղեկանալ՝ դիմելով Կադաստրի կոմիտե, Քաղաքաշինության կոմիտե կամ տեղական ինքնակառավարման մարմիններին: Եթե գնորդը վարձել է անշարժ գույքի գործակալ, ապա այս ամենի մասին կհոգա մասնագետը:
Քայլ 7․ Գործարքի փուլ՝ պայմանագրեր, վճարումներ
Գործարքի համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են տարբերվել՝ կախված կոնկրետ դեպքից, օրինակ՝ կտակի առկայություն, գույքի նկատմամբ իրավունք ունեցող անձինք, ովքեր ներկա չեն և այլն, սակայն դեպքերի մեծ մասում անհրաժեշտ փաստաթղթերը հետևյալն են․ միասնական տեղեկանք, սեփականության վկայական, «զրոյական տեղեկանք», որոնք ներկայացվում են վաճառող կողմից և վաճառող և գնող կողմերի անձնագրերը, ամուսնության վկայականը (ըստ ռելեվանտության):
Որոշ դեպքերում գործարքը հնարավոր է իրականացնել առանց նոտարական վավերացման անհրաժեշտության։ Սակայն այդ սցենարին համապատասխանող դեպքերը շատ չեն։ Ամեն դեպքում banali.am հարթակի մասնագետները խորհուրդ են տալիս նոտարի կողմից վավերացված բնակարանի առուվաճառքի պայմանագիր կնքել՝ տհաճ անակնկալներից խուսափելու համար։ Պայմանագիրը պետք է պարունակի գործարքի բոլոր պայմանները, ներառյալ վճարման եղանակը՝ տարաժամկետ, թե միանգամյա, բնակարանը վաճառողի կողմից ազատելու ժամկետները և այլն: Պայմանագիրը կատարված համարվելուց/անշարժ գույքի դիմաց վճարումը բանկային փոխանցման միջոցով կատարելուց հետո պետք է իրականացնել գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում Կադաստրի կոմիտեում։ Դա կարելի է անել հենց նոտարական գրասենյակում՝ առանց որևէ այլ տեղ այցելելու կամ առցանց կամ էլ Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ այցելելու միջոցով:
Նոտարական ծախսերը սովորաբար հոգում են կողմերը կամ կողմերից մեկը՝ կախված, թե կողմերից որ մեկի մասով է առաջանում նոտարական վավերացման անհրաժեշտությունը: Կադաստրում իրավունքի գրանցման ծախսը հոգում է նոր սեփականատերը: Շինարարության փուլում բնակարան գնելիս անշարժ գույքի սեփականության իրավունքի ձեռքբերման պայմանագիր է կնքվում, իսկ գործարքը նախապես գրանցվում է Կադաստրի կոմիտեում:
Հուսանք այս քայլերը ձեզ համար օգտակար կլինեն այսչափ կարևոր գործընթաց սկսելուց առաջ, ինչպիսին նոր բնակարանի ձեռքբերումն է։
www.banali.am-ը անշարժ գույքի նորարարական և հարմարավետ հարթակ է: Ընկերության ակունքներում կանգնած են Հայաստանի քաղաքաշինության և ներդրումային ոլորտի առաջատարներից, ինչի շնորհիվ ընկերությունը վստահության, կայունության, պրոֆեսիոնալիզմի մեծ պաշար ունի: Այստեղ հնարավոր է արագ վաճառել, վարձով տալ, գնել, վարձակալել ցանկացած անշարժ գույք (գրասենյակային, կոմերցիոն, բնակարան, առանձնատուն և այլն), օգտվել թե՛ անվճար հնարավորությունից, թե՛ գործակալական ծառայություններից՝ տնտեսելով ժամանակը և նյարդերը: Կայքում առկա են հազարավոր հայտարարություններ՝ թե՛ վարձակալության, թե՛ վաճառքի, թե՛ մատչելի, թե՛ լյուքս տարբերակներ, թե՛ նորակառույց, թե՛ ոչ նորակառույց շենքերում, թե՛ երկրորդային շուկայից, թե՛ անմիջապես կառուցապատողից, ինչպես նաև առանց միջնորդի տարբերակներ՝ անմիջապես տանտերերից:
Կայքն ունի հարմար ֆիլտրեր, այդ թվում՝ «Կառուցապատողի կողմից» ֆիլտրը, որն ընտրելով կարելի է ծանոթանալ շինարարական ընկերությունների նոր առաջարկներին, ինչպես նաև տեղեկություններ ստանալ կառուցապատողի և առկա շինթույլտվությունների մասին։ Banali.am-ը սիրված է նաև արտերկրից վարձակալների/գնորդների շրջանում։ Banali.am-ն առաջինն է անշարժ գույքի շուկայում, ուր ձեր բնակարանի հայտարարությունը տեղադրելիս կարող եք պատվիրել «VR room tour», որը բնակարանը ներկայացնելու ամբողջովին նոր մշակույթ է: Banali.am-ը առաջինն է նաև, ուր կարելի է անմիջապես կայքից դիմել օնլայն հիփոթեքի:
www.banali.am-ը անշարժ գույքի նորարարական և հարմարավետ հարթակ է: Ընկերության ակունքներում կանգնած են Հայաստանի քաղաքաշինության և ներդրումային ոլորտի առաջատարներից, ինչի շնորհիվ ընկերությունը վստահության, կայունության, պրոֆեսիոնալիզմի մեծ պաշար ունի: Այստեղ Ձեզ կօգնեն արագ վաճառել, վարձով տալ, գնել, վարձակալել ցանկացած անշարժ գույք (գրասենյակային, կոմերցիոն, բնակարան, առանձնատուն և այլն)՝ տնտեսելով ձեր ժամանակը և նյարդերը: Կայքում առկա են հազարավոր հայտարարություններ՝ թե՛ վարձակալության, թե՛ վաճառքի, թե՛ մատչելի, թե՛ լյուքս տարբերակներ, թե՛ նորակառույց, թե՛ ոչ նորակառույց շենքերում, թե՛ երկրորդային շուկայից, թե՛ անմիջապես կառուցապատողից:
Banali.am-ը սիրված է նաև արտերկրից վարձակալների/ գնորդների շրջանում։ Banali.am-ը առաջինն է անշարժ գույքի շուկայում, ուր Ձեր բնակարանի հայտարարությունը տեղադրելիս կարող եք պատվիրել «VR room tour», որը բնակարանը ներկայացնելու ամբողջովին նոր մշակույթ է: Banali.am-ը առաջինն է նաև, ուր կարելի է անմիջապես կայքից դիմել օնլայն հիփոթեքի:





























