Այսօր` մարտի 11-ին, կրակոցներ են հնչել Երևանում։

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հասրաթյան փողոցում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։

Պարզվել է, որ կրակոցները հնչել են Հասրաթյան 8 շենքի տարածքում, որտեղից մեկ հոգի շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել է հիվանդանոց։

Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը։

Մանրամասները՝ քիչ ուշ։