Այսօր՝ մարտի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 232 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են  Range Rover և Kia Forte մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տեղափոխվել է Կապանի հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Կապանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։