2022թ. արդարադատության նախարարության թույլ տված բացթողումները հիմնականում վերաբերել են թվայնացման ոլորտին։ Այս մասին Ազգային ժողովում, պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022թ. (2021-2026թթ.) ծրագրի ընթացքի եւ իրականացման արդյունքների մասին» հաշվետվության քննարկման ժամանակ, մարտի 13-ին ասել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Արդարադատության նախարարության ծրագրերի իրականացման արդյունավետությունը, նրա խոսքով, կազմել է 89-90 տոկոս։ «Եթե կարճ արտահայտվեմ, ապա օրենսդրական բարեփոխումները հիմնականում ավարտվել են, եւ մեր առջեւ կանգնած խնդիրները լուծված են։ Իսկ չլուծված են մնում միայն այն խնդիրները, որոնք կապված են տենդերների հետ։ Դրա մեջ են մտնում նաեւ տենդերներում հաղթած գործարարները, որոնք չեն կատարում իրենց անմիջական պարտավորությունները։ Ես նաեւ չեմ կարող գովել մեզ թվայնացման ոլորտի հաջողությունների համար։ Դրանք առայժմ չկան։ Այնուամենայնիվ, եթե ֆորս-մաժոր լինի, արդեն առաջիկա ամիսներին մենք կկարողանանք ստանալ առաջին մեծ արդյունքը՝ քաղաքացիական դատավարության թվայնացումը»,- նշել է Մինասյանը։





























