ՄԱԿ-ի Երեւանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց այսօր՝ հուլիսի 17-ին, հանուն Արցախի բողոքի ակցիա իրականացնողների պահանջները ներկայացնելու համար Հայաստանի առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը քիչ առաջ բարձրացավ ՄԱԿ-ի գրասենյակ:
Մինչ ներս մտնելը Ալավերդյանն ասաց. «Մենք իրենցից պետք է խնդրենք, պահանջենք, որ ՄԱԿ-ը պահանջի, որ Հաագայի միջազգային դատարանի որոշումը ի կտար ածվի եւ դրա համար լինի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշում»:
Քիչ անց ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Երեւանում ՌԴ դեսպանատուն:
Նշենք, որ այսօր Արցախի պետնախարար Գուգեն Ներսիսյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել էր, որ Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժումը այսօրվանից կծավալվի նաև Հայաստանի Հանրապետությունում. «Առավոտյան ժամը 11։00-ից ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության և Արցախի կառավարության օպերատիվ շտաբի համակարգմամբ կկազմակերպվեն Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրազեկման ակցիաներ։ Կոչ եմ անում բոլորին միանալ շարժմանը և մասնակից դառնալ նախատեսված միջոցառումներին.,-գրել էր նա:
Նշենք, որ ակցիայի մասնակիցները ՄԱԿ-ի գրասենյակի մոտից շարժվելու են նաեւ դեպի ՌԴ դեսպանության շենք:





























