Մոսկվայի քաղաքային դատարանը բավարարել է Սախարովի կենտրոնի լուծարման մասին Արդարադատության նախարարության հայցը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Որոշումը հիմք կհանդիսանա կազմակերպությանը իրավաբանական անձանց միասնական պետական գրանցամատյանից հանելու համար։

Բացի այդ, կենտրոնի հիմնադիր փաստաթղթերը չեն համապատասխանել օրենսդրությանը, կազմակերպությունն աշխատել է այն շրջաններում, որտեղ մասնաճյուղեր չունի՝ դրանով խախտելով օրենքը:

Ամբաստանյալները չեն ընդունել խախտումը եւ պնդել են, որ հայցը մերժվի։ Հանձնաժողովի ներկայացուցիչների խոսքով՝ լուծարման մասին որոշումը նրա համար մահվան դատավճիռ կնշանակի։