ԵԱՏՄ-ի շրջանակներում անհրաժեշտ է միասնական արժութային միություն ստեղծել, որը թույլ կտա խուսափել մասնակից երկրների միջև առևտրի հարցում երրորդ երկրի արժույթի օգտագործման հրամայականից։ Այս մասին օգոստոսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։

Նա կարծում է, որ տարածաշրջանում նման միություն կստեղծվի։

Նրա խոսքով, համագործակցության լուրջ հարթակ կա։ 

«Դոլարի գերիշխող դերն աշխարհում պետք է նվազի, ինչի մասին խոսում են անգամ ամերիկացիները, և դա քաղաքական խնդիր չէ։ Ամբողջ աշխարհում դոլարիզացիայի մակարդակը վտանգ է ներկայացնում զարգացող երկրների համար»,- հավելեց Մանասերյանը։

Հայաստանում այս ցուցանիշը կազմում է 70%, ինչը, ըստ նրա, նույնպես ազգային արժույթի նկատմամբ վստահության համապատասխան մակարդակի ցուցանիշ է։

«Մենք ապրում ենք տոտալ անորոշության ժամանակաշրջանում, որը նկատվում է նաև Հայաստանում, ուստի վաղ է խոսել նման միության ներդրման ժամկետների մասին»,- ընդգծեց փորձագետը։