Թուրքական մամուլում այսօր՝ օգոստոսի 23–ին հիշել են 21 տարի առաջ այս օրը մահացած հայտնի հայ դերասան Սամվել Հակոբ Ուլուչյանին (Սամո)։
Սամվել Հակոբ Ուլուչյանը ծնվել է 1925–ին Դիարբեքիրի Դիջլեյի շրջանում ապրող հայ ընտանիքում, այնուհետ ընտանիքը տեղափոխվել է Դիարբեքիրի հայերով բնակեցված Հանչեփեք թաղամաս։ Իսկ դպրոցն ավարտելուց հետո արդեն Ստամբուլում է ապրել, որտեղ էլ սկսվել է նրա ակտիվ դերասանական կյանքը։ Նա նկարահանվել է ավելի քան 300 ֆիլմներում եւ սերիալներում, սիրվել հանդիսատեսի կողմից որպես հումրով եւ ինտելեկտուալ դերասան։



























