Երեւանում, հոկտեմբերի 13-15-ին, տեղի կունենա ԱՊՀ անդամ-երկրների ներքին գործերի նախարարների հերթական նստաշրջանը: Այդ մասին հաղորդում է ԱՊՀ Գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը:

Նստաշրջանին մասնակցելու են Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Գործադիր կոմիտեի ղեկավար` ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը: Նստաշրջանի մասնակիցները հանդիպելու են նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Նստաշրջանի ընթացքում նախատեսվում է քննարկել ԱՊՀ ներքին գործերի նախարարության համագործակցության հետ կապված հարցեր, ինչպես նաեւ հանցագործության դեմ պայքարի միջպետական ծրագրերի իրականացման ընթացքը: Նստաշրջանի քննարկմանը ներկայացվում նաեւ ԱՊՀ անդամ-երկրների` տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով կատարված հանցագործության դեմ պայքարի Կոնցեպցիայի նախագիծը: Փաստաթղթի մեջ ներկայացված են կազմակերպված հանցագործության եւ ահաբեկչության չեզոքացման նոր առաջարկություններ` կապված ժամանակակից իրականության հետ: