Երեւանի քաղաքապետարանում այսօր՝ օգոստոսի 28-ի հերթական գործակարգավարական խորհրդակցությունը վարում է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Հատկանշական է, որ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավով պայմանավորված Տիգրան Ավինյանը գտնվում է արձակուրդում, սակայն դա կարծես նրան չի խանգարում վարել հերթական խորհրդակցությունը քաղաքապետարանում:
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել է, որ բացառությամբ երկուշաբթի օրերի, որոնք գործակարգավարական նիստի օրերն են, մնացած բոլոր օրերին Տիգրան Ավինյանն արձակուրդում է։
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Նուբարաշենում քարոզարշավ իրականացնելու ընթացքում պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, թե ինչպես է ավագանու թեկնածուն հանձնարարականներ տալիս, հատկապես, երբ աշպատակազմի մեծ մասը իր հետ քարոզարշավ է իրականացնում, Ավինյանն ասել էր. «Մենք արձակուրդի մեջ ենք։ Մեր ցուցակի անդամները, ում տեսնում եք 90 տոկոսն ավագանու ցուցակի թեկնածուներ են նույնպես, նրանք ևս արձակուրդի մեջ են»։




























