Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը պետական դավաճանության մեջ մեղադրվող Ֆիդան Ալիևայի քրեական գործով դատավարություն է անցկացրել։
Ինչպես հաղորդում է Lent.az-ը, մեղադրյալը ցուցմունք է տվել դատավոր Ալի Մամեդովի նախագահությամբ տեղի ունեցած դատավարությանը։ Նա իրեն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել։
Ֆ.Ալիեւան նշել է, որ չի համագործակցել Հայաստանի հատուկ ծառայությունների հետ։ «Telegram մեսենջերում ես ծանոթացել եմ Ռուսաստանի քաղաքացու: Նպատակս միայն ծանոթանալն էր։ Ես ցանկություն չունեի նրան տեղեկացնել Ադրբեջանի մասին»,- ասել է նա: Գործընթացը կշարունակվի սեպտեմբերի 25-ին։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Բաքվի բնակիչ Ֆիդան Ալիեւան (ծնված 2002 թ.) Telegram մեսենջերում ծանոթացել է հայկական հատուկ ծառայությունների աշխատակցի հետ։ Նա երկար ժամանակ այդ անձին տեղեկություններ էր փոխանցում Ադրբեջանի մասին՝ ուղարկելով լուսանկարներ և տեսանյութեր։ Պետական անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված գործողության արդյունքում Ֆիդան Ալիեւան բերման է ենթարկվել։
Ըստ որոշ լրատվամիջոցների՝ Ալիեւան Լաչինի միջանցքում «բնապահպանական ակցիայի» մասնակիցներից է։




























