Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԿԽՄԿ նախագահ Միրիանա Սպոլյարիչ Էգերի հետ հանդիպման ժամանակ փորձել է համոզել Լեռնային Ղարաբաղի «շրջափակման մտացածին լինելու» մեջ։

ԱՊԱ-ի հաղորդմամբ՝ նա նշել է, որ «շրջափակման մասին Հայաստանի հայտարարություններն անհիմն են, ներկայումս ապահովվում է ազգությամբ հայ բնակիչների ամենօրյա անցումը երկու ուղղություններով Լաչինի ճանապարհով»։

Հիշեցնենք, որ ազգությամբ հայ բնակիչների ամենօրյա անցումն իրականացվում է բացառապես ԿԽՄԿ աջակցությամբ եւ ուղեկցությամբ: