Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին ցույց է տվել ռուսական «Աուրուս» ավտոմեքենան, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ռուսաստանի նախագահն արդեն մի քանի տարի օգտագործում է «Աուրուս» լիմուզինը, երբեմն մեքենան ցուցադրում է արտասահմանցի գործընկերներին, նրանցից ոմանք հետաքրքրվել են ավտոմեքենայով։

Կիմ Չեն Ընը այցով գտնվում է Ռուսաստանում։ Նա եկել է նախօրեին, հանդիպել բնական պաշարների եւ բնապահպանության նախարար Ալեքսանդր Կոզլովի եւ Պրիմորիեի նահանգապետ Օլեգ Կոժեմյակոյի հետ։