Հայաստանը կարող է հայտնվել մի իրավիճակում, որ ամբողջ աշխարհը ուտիլիզացման ենթակա տրանսպորտային միջոցներն ուղարկի Հայաստան։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Նրա խոսքով, դեռ ահազանգ չկա, որ հին մեքենաների ուտիլիզացման երկիր ենք դառնում. «Մենք ուշադիր հետեւելու ենք, որ նմն բան տեղի չունենա: Եթե զգանք, որ այդպիսի բան է տեղի ունենում, անմիջապես կարգավորումներով կզսպենք»,- ասաց նա։
Մհեր Գրիգորյանը նշեց, որ հիմա կ խնդիր Հայաստանում ունենալ էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների կրիտիկական քանակ, ինչը կխթանի ենթակառուցվածքների ձեւավորումը: Նրա կարծիքով, 2024 թվականին այդ հարցը կկարգավորվի:




























