Ֆինլանդիան կարգելի Ռուսաստանում գրանցված ավտոմեքենաների մուտքը, հայտնում է ֆիննական Yle հեռուստառադիոընկերությունը:
Ինչպես գրում է Yle-ն, ռուսական մեքենաների թույլատրման հարցում Ֆինլանդիան պատրաստվում է հետեւել Եվրամիության ընդհանուր գծին։ Ֆինլանդիայի իշխանությունների որոշման մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ պետք է տեղեկացնի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը:
Հեռուստառադիոընկերության տեղեկություններով՝ Ֆինլանդիայի սահմանը այլեւս չեն կարող հատել ռուսական համարանիշներով տրանսպորտային միջոցները:
Արգելքի՝ ուժի մեջ մտնելու ամսաթիվը դեռ հայտնի չէ։




























