Լիբիայի Անցումային ազգային խորհրդի ներկայացուցիչները հայտարարում են, թե իրենց զորքերը մտել են Բանի Վալիդ` Քադաֆիի կողմնակիցների վերջին հենակետերից մեկը, հաղորդում է BBC-ն:
Չհաստատված տվյալներով, Անցումային խորհրդի զորքերը հասել են քաղաքի կենտրոն եւ բարձրացրել են երկրի նոր դրոշը:
Մայրաքաղաք Տրիպոլիից 170 կմ հարավ գտնվող Բանի Վալիդը Քադաֆիի հայրենի Սիրտի հետ նախկին առաջնորդի վերջին պատվարն է:




























