Հունաստանի արհմիությունները գործադուլների նոր շարք են սկսում աշխատավարձի կրճատման, հարկային բեռի մեծացմամ, 30 հազար պետական աշխատողների աշխատանաքային ռեզերվ տեղափոխելու եւ աշխատավարձի միայն 60 տոկոսը վճարելու դեմ: Հունաստանի կառավարությունը ստիպված է գնում այս քայլերին` Եվրամիության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի վարկերի դիմաց:

Գործադուլին կմիանան նավաստիները, մաքսավորներն ու հարկային ոլորտի աշխատողները: Հոկտեմբերի 18-ին աշխատանքը կդադարեցնեն բոլոր հեռուստաալիքներն ու մյուս լրատվամիջոցերը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: