Չիլիում արթնացած Պույեուե հրաբխի մոխրի պատճառով փակվել է Արգենտինայի մայրաքաղաքի օդանավակայանը: Անդերի չիլիական կողմում գտնվող հրաբուրխն ունի 2240 մետր բարձրություն եւ նախորդ անգամ ժայթքել էր 1960 թվականին 9,5 մագնիտուդ երկրաշարժից հետո, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: