2012թ. ապրիլի 14-15-ին Պայտիգորսկի հայկական ազգային մշակութային ինքնավարությունը կանցկացնի «Ազգային ինքնության պահպանմանն ուղղված սփյուռքի հասարակական կազմակերպությունների գործունեությունը» թեմայով գիտա-պրակտիկ կոնֆերանս:
Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը գրում է, որ կոնֆերանսի կազմկոմիտեն մասնակցելու է հրավիրում պատմաբանների, փիլիսոփաների, ազգաբանների, քաղաքագետների, տնտեսագետների, լեզվաբանների, սոցիլոգների, մշակութաբանների, նաեւ հասարակական ու կրոնական գործիչների:
Մանրամասները կայքում:

























