Ավստրալական ավիաուղիների Boeing-747 ինքնաթիռը 365 ուղեւորներվ արտակարգ վայրէջք է կատարել Բանգկոկի օդանավակայանում: Անձնակազմի անդամները որոշել են վերադառնալ Թաիլանդի մայրաքաղաքի օդանավակայան թռիչքից մեկ ժամ անց, լսելով շարժիչի անսովոր ձայն:

Ավիափոխադրողի ներկայացուցիչը հայտարարել է, որ վայրէջքի սուր անհրաժեշտություն չի եղել, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: