Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Իրանն ակնկալում է, որ ՄԱԿ-ը կլինի ազգերի ձայնը, այլ ոչ թե տերությունների ձայնը, հաղորդում է Mehr-ը:

Երկուշաբթի օրը Ռաիսին ժամանել է ԱՄՆ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում ելույթ ունենալու «տնտեսական բազմակողմանիության միջոցով արդար միջազգային կարգի» վերաբերյալ Իսլամական Հանրապետության դիրքորոշման մասին:

Նյու Յորք ժամանելուց հետո Իրանի նախագահը հայտարարել է, որ ՄԱԿ-ը եւ նրա Գլխավոր ասամբլեան կարող են հնարավորություն ընձեռել արտահայտելու Իրանի ժողովրդի կարծիքը եւ պարզաբանելու Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականությունը:

«Իրանն օգտագործում է այդ հնարավորությունը, որպեսզի իրանցի ժողովրդի ձայնը լսելի լինի աշխարհի կողմից»,-ասել է նա։

«Թշնամիները կարծում էին, որ կարող են Իրանին անախորժություններ պատճառել, բայց նրանք սխալվեցին»,-հավելել է նա։