ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել վերսկսել Սեւծովյան նախաձեռնության գործողությունն այնպես, որ այն կրկին ընդհատելու վտանգ չլինի։
«Մենք շարունակում ենք համագործակցել բոլոր կողմերի հետ՝ ձգտելով ապահովել հացահատիկի եւ պարարտանյութերի անվտանգ եւ հուսալի արտահանում Ռուսաստանից եւ Ուկրաինայից»,-ասել է նա։
«Ես շնորհակալ եմ Թուրքիայի կառավարությանը նրա ներդրման համար եւ կոչ եմ անում բոլոր անդամ պետություններին աջակցել մեր ջանքերին»,-հավելել է Գուտերեշը։





























