Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լքել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերի սենյակը, նախքան ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ելույթը սկսելը, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։

Արդյունքում Զելենսկին և Լավրովը միաժամանակ չեն հայտնվել նույն դահլիճում, ինչպես սպասում էին օտարերկրյա լրագրողները։

Ընդ որում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ուկրաինայի նախագահի ելույթի ժամանակ դահլիճում ռուսական պատվիրակություն էր՝ ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյայի գլխավորությամբ։

Միջոցառման օրակարգի համաձայն՝ Զելենսկին ելույթ է ունեցել երկրորդը, իսկ ՌԴ արտգործնախարար Լավրովը՝ տասներկուերորդը։