Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Չինաստանին խնդրել է համոզել Ռուսաստանին ուկրաինական հակամարտությունը լուծելու անհրաժեշտության մեջ:

«Որպես պատասխանատու երկրներ՝ մենք բոլորս դերակատարություն ունենք գլոբալ խաղաղության և կայունության կառուցման գործում: Եվ ես կցանկանայի դիմել, մասնավորապես, իմ չինացի գործընկերոջը՝ դուք նախազգուշացրել եք Ռուսաստանին միջուկային զենք օգտագործելու մասին, մենք ողջունում ենք դա։ Հիմա անցնենք առաջ»,- ասել է նա։- «Եկեք միավորենք ուժերը՝ համոզելու Ռուսաստանին այս պատերազմի ավարտի անհրաժեշտության մեջ, որից տառապում է այդքան շատ մարդ»: