Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ կառավարությունը կբարձրացնի գազի գինը բնակչության համար, եթե Կիեւին չհաջողվի համաձայնության հասնել Մոսկվայի հետ, հաղորդում է BBC-ն` հղում անելով Bloomberg գործակալությանը:

«Մեր ուզածն ընդամենը միջին եվրոպական գինն է արտահանվող գազի համար: Եթե մենք չհասնենք դրան, ապա ստիպված կլինենք բարձրացնել ներքին գինը», - հայտարարել է Յանուկովիչը:

Հոկտեմբերի 18-ին Ուկրաինայի եւ Ռուսաստանի նախագահները կհանդիպեն Դոնեցկում ընթացող միջտարածաշրջանային տնտեսական վեհաժողովում: